Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Moody's. Ադրբեջանում տնտեսական աճ չի կանխատեսվում

Moody's. Ադրբեջանում տնտեսական աճ չի կանխատեսվում
23.05.2017 | 13:01

Moody's միջազգային վիճակագրական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում մոտակա տարիներին տնտեսական աճ չի կանխատեսվում՝ հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը: «Ադրբեջանի տնտեսությունը մեծապես կախված է ածխաջրածիններից: Նավթի էժանացման պատճառով Ադրբեջանում մոտ տարիներին տնտեսական աճ չի կանխատեսվում»,- ասված է գործակալության հայտարարության մեջ:

Գազի արտահանման «Շահդենիզ» ծրագրի իրականացումը նույնպես Ադրբեջանի ֆինանսական միջոցներում զգալի աճ չի գրանցի:
«Առաջին հերթին օտարերկրյա կազմակերպությունները պետք է վերադարձնեն իրենց ներդրումները, երկրորդ հերթին միջնաժամկետ հեռանկարում գազի գների թանկացում չի կանխատեսվում»,- նշված է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը նշել է նաև, որ կառավարության կողմից Ադրբեջանի միջազգային բանկի արտաքին պարտավորությունների ստանձնումը նույնպես մեծ հարված է տնտեսական աճի վերականգնման տեսանկյունից:
Գործակալության փոխանցմամբ՝ 2016-ին Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 3,8 տոկոսով, իսկ 2017-ին տնտեսական աճ չի կանխատեսվում:


Moody's Investors Service-ն էլ Ադրբեջանի առանց այն էլ բացասական B1 ներդրումային վարկանիշը ցանկանում է ավելի իջեցնել: Moody's Investors Service-ն էլ նշել էր, որ Ադրբեջանի միջազգային բանկի 3,3 մլրդ դոլար արտաքին պարտքը իր վրա վերցնելով և բանկի կապիտալի բարձրացման համար միջոցներ տրամադրելով՝ Ադրբեջանը կարող է լուրջ հարված հասցնել երկրի ֆինանսական միջոցներին:

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ